29.01.2015|
11:07
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասարը ընդունել է Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրավապաշտպան, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ»-ի տնօրեն Լեյլա Յունուսի դստերը` Դինարա Յունուսին, և կոչ արել Բաքվին հարգել մարդու իրավունքները: ԵԽԽՎ նախագահն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակի կապակցությամբ: