-
14.04.2017|
11:21
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Գանձասար-Կապանը» Հանրապետական մարզադաշտում մրցել է Գյումրու «Շիրակի» հետ: Գյումրեցիները խաղը շահել են նվազագույն առավելությամբ: Պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 26-ին:
-
14.04.2017|
11:20
Ռիգայում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մեր ընտրանին ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գևորգյանը:
-
14.04.2017|
11:19
Ապրիլի 12-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Նա մասնակցել է Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությանը, եղել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ծանոթացել ենթակառուցվածքներին, հանդիպել լրագրողների հետ:
-
14.04.2017|
11:18
Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի առաջին հանդիպումներն արդեն կայացած իրողություն են: Վերջնահաշվում դրանք որքանով էին հաղթական, ցույց կտան պատասխան հանդիպումների արդյունքները, որովհետև առանձին վերցրած խաղում հաղթանակը դեռևս չի նշանակում ընթացքի երաշխավորված շարունակականություն: Կարծում եմ՝ մոռացած չեք լինի մեկ ութերորդում «Պարի Սեն Ժերմենի» հետ պատահածը, թեպետ դա մոռանալո՞ւ բան է, որ մոռանայիք:
-
14.04.2017|
00:26
Չինացի ներդրողները գնել են Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Միլան» ֆուտբոլային ակումբը:
-
12.04.2017|
13:09
Այսօր Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ փուլի առաջին հանդիպումների երկրորդ օրն է: Մրցելու են «Բավարիա»-«Ռեալ», «Աթլետիկո»-«Լեստեր», Դորտմունդի «Բորուսիա»-«Մոնակո» զույգերը:
-
12.04.2017|
10:52
Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի Դորտմունդի «Բորուսիա»-«Մոնակո» դիմակայությունը երեկ չկայացավ հանդիպումից մոտ մեկուկես ժամ առաջ դորտմունդցիների ավտոբուսի մոտ հնչած պայթյունների պատճառով
-
11.04.2017|
14:51
Այսօրվանից մեկնարկում է Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ փուլը: «Յուվենտուսն» ընդունում է «Բարսելոնին», Դորտմունդի «Բորուսիան»՝ «Մոնակոյին»: Պատշաճը մատուցելով վերջին երկուսին, այդուհանդերձ թույլ տվեք նկատել, որ օրվա գլխավոր մրցակցությունը մնում է առաջին դիմակայությունը:
-
11.04.2017|
12:05
Որքան մոտենում է եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների ավարտը, այնքան կրքերն ավելի են թեժանում, դիմակայությունները ելքի առումով դառնում են անկանխատեսելի, ու տուր չկա, որում առնվազն մեկ մրցակցություն անակնկալ չմատուցի
-
09.04.2017|
21:47
Մեկնարկել են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը: Ապրիլի 8-9-ը կայացավ Սեղանի թենիսի առաջնությունը: Մասնակցեցին 10 աղջիկների և 12 տղաների հավաքական թիմեր` 14 համալսարաններից։