-
21.06.2013|
12:19
Հունիսի 21-ից գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ Հանքավանում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանի 19 տարեկանների ֆուտբոլի պատանեկան ընտրանին:
-
21.06.2013|
12:18
Չեռնոգորիայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գոհացուցիչ ելույթներ են ունենում մեր մարզիկները: Առայժմ Հայաստանի ընտրանու ակտիվում կա երկու արծաթե մեդալ: Դրանք նվաճել են ազատոճայիններ, 50 կգ քաշային Վահե Մատինյանն ու 69 կգ քաշային Տիգրան Մնացականյանը:
-
21.06.2013|
12:16
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի համադաշնության գավաթի խաղարկությունում հայտնի են արդեն կիսաեզրափակիչ դուրս եկած երկու թիմերը: Մեկը բրազիլացիներն են, ովքեր ճապոնացիներին 3:0 հաշվով հաղթելուց հետո հաղթեցին նաև մեքսիկացիներին (2:0), մյուսը` իտալացիները: Տեղեկացված եք, որ առաջին խաղում նրանք հաղթահարել էին մեքսիկական արգելքը (2:1), իսկ երեկվա մրցավեճում գրավեցին նաև ճապոնական բաստիոնը (4:3):
-
19.06.2013|
11:14
Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ Իսպանիա-Իտալիա հանդիպումն անակնկալներ չարձանագրեց: Ինչպես եւ սպասվում էր, իսպանացիներն առանց մեծ դժվարության հաղթեցին իտալացիներին` պահպանելով աշխարհամասի գործող իրենց իսկ պատկանող տիտղոսը:
-
18.06.2013|
11:39
Երեկ Իսրայելում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական հերթական առաջնությունը: Գլխավոր հանդիպումում միմյանց դեմ ելան Իսպանիայի ու Իտալիայի ընտրանիները: Հանդիպման ելքից մեր ընթերցողը հարկավ տեղեկացված է թերթի էլեկտրոնային տարբերակից, սակայն այնպես չէ, որ առաջնությունն ուշագրավ չէր դրան չանդրադառնալու անհիմն պատճառներ փնտրելու և առաջնության մասին չխոսելու համար:
-
18.06.2013|
11:36
Ընթացիկ տարին համաշխարհային ֆուտբոլի համար առանձնացավ մեծ սպորտին երկու խոշորագույն մարզիչների հրաժեշտ տալով: «Մանչեստր Յունայթեդում» ավելի քան քսանհինգ տարի անփոփոխ աշխատած լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնի մասին արդեն գրել ենք: Այժմ հերթը ոչ պակաս լեգենդար Յուպ Հայնկեսինն է, ով ընթացիկ մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» համար քամեց առավելագույնը:
Ֆուտբոլիստի իր մարզական կարիերայի լավագույն տարիները նվիրելով Մյունխենգլադբախի «Բորուսիային»` Հայնկեսը մարզչական գործունեությունը սկսեց հենց այդ ակումբից` ութ տարում թիմը երկու անգամ հասցնելով երկրի ներքին առաջնության երրորդ հորիզոնական:
-
18.06.2013|
11:32
Որքան հիշում եմ, մարդկության հանցավոր ձեռքը նշանավոր «Մոնա Լիզայի» վրա առաջին անգամ բարձրացել է 1912 թվականին: Ցուցադրության ժամանակ այցելուն երկար կանգնել է կտավի առաջ, հետո հրազենո՞վ, թե՞ դանակով «գրոհել» ու վնասել է մեծագույն նկարչի գլուխգործոցը: Դեպքը հետագայում բացատրվել է վայ-այցելուի ունեցած հոգեկան շեղումով: Ես հիմա չգիտեմ` մարդը շեղումն ունեցել է ի սկզբանե՞, թե՞ այն «ծնվել» է կտավը դիտելիս, բայց որ գեղեցիկը նաև հունից հանելու, չկանխատեսված քայլերի դրդելու հատկություն էլ ունի, չեմ կարծում, թե վիճարկելու բան է:
-
16.06.2013|
00:42
Այսօր, ինքնասպանության միջոցով իր կյանքին վերջ է տվել ռուս ձյուդոիստուհի, Եվրոպայի քառակի չեմպիոն Ելենա Իվաշենկոն`նետվելով բազմահարկ շենքի 15-րդ հարկից: Սպորտսմենուհին 28 տարեկան էր, ֆիզիկապես առողջ, կազմվածքով ամուր: «Ամբողջ Ռուսաստանը ցնցված է նրա մահով: Յուրաքանչյուր մարդ, ով երբևիցե շփվել է Լենայի հետ, անմիջապես համակրել է նրան:
-
15.06.2013|
13:46
Այսօր Բրազիլիայում կմեկնարկի ֆուտբոլի համադաշնության հերթական գավաթի խաղարկությունը: Ի տարբերություն նախորդի, այս անգամ հավաքվել է բավականին հզոր կազմ:
-
14.06.2013|
12:08
Որքան էլ գալու եմ հեռվից, այդուհանդերձ, ի սկզբանե սահմանանշեմ, որ խոշոր հաշվով Հռոմեական կայսրության արձանագրած հաջողություններին և ունեցած ձախողումներին անդրադառնալու բնավ ցանկություն չունեմ շատ հասկանալի երկու պատճառով։
ա. Դրանով հիմնավորապես զբաղվելը պատմության կերտիչների ու քերթիչների գործն է, իսկ մենք մեր կյանքի այս վերջին ժանակաշրջանը խիստ հասկանալի պատճառներով ընդամենը մարզական լրագրությանը տված անձ ենք` ոլորտի մասին մեր ավելի քան համեստագույն պատկերացումներով,
բ. Հռոմեական կայսրության հետ այս մի բուռ Հայաստանի նույնականությունն ընդամենը երկու տերությունների (վերջինիս առնչությամբ մի քիչ վերամբարձ ստացվածը խնդրում եմ ներել) անվանումների սկզբնատառերի մեջ է, ինչը նույնպես բավարար հիմք չէ ասելիքի մեջ խորացումների ու սրացումների գնալու համար:
兟⒚兟C偮⒚兟⒚⑩€毬兟/1600975814">Խմում են 2050-ի տեսլականի կենացը