ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 
  • Մեսի` նոր բնագիծ

    Մեսի` նոր բնագիծ

    28.04.2013| 04:05
    Բիլբաոյի «Աթլետիկի» հետ վերջին հանդիպումում գրավելով մրցակցի դարպասը` Լիոնել Մեսին դարձավ նոր ռեկորդի հեղինակ, որը մինչ այդ պատկանում էր Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին: Խոսքը գնում է մեկ մրցաշրջանի ընթացքում մրցակցի խաղադաշտում խփած գոլերի մասին: Բասկերի հետ խաղում Մեսին արտագնա հանդիպումներում խփեց քսանչորսերորդ գոլը:
  • Տիեզերական պայթյուններ եվրոպական ֆուտբոլում

    Տիեզերական պայթյուններ եվրոպական ֆուտբոլում

    26.04.2013| 12:56
    Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերն անակնկալ վերջաբան ունեցան: Չէ, նկատի չունեմ արդյունքը, որ հավասարապես և՛ սպասելի էր, և՛ նույնքան անսպասելի: Նկատի ունեմ դրանցում արձանագրված հաշիվը: Ինչ` ինչ, բայց որ գերմանական թիմերն այսօրինակ խայտառակ պարտության կմատնեն իսպանականի հետ մեկտեղ համաշխարհային ֆուտբոլի երկու գերակումբներին, չեմ կարծում, թե որևէ մեկի մտքով կանցներ: Եղածն իսկապես աներևակայելի է: Իր թողած տպավորությամբ այն նույնիսկ ավելին էր, քան գիշերվա տեսած ամենասարսափելի երազը:
  • «Չելսին» ու «Ֆեներբախչեն» հաղթեցին

    «Չելսին» ու «Ֆեներբախչեն» հաղթեցին

    26.04.2013| 11:59
    Երեկ կայացան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները: Արտագնա խաղում Լոնդոնի «Չելսին» 2:1 հաշվով հաղթեց շվեյցարական «Բազելին»` հաստատելով, որ մնում է գավաթի գլխավոր հավակնորդը: Լոնդոնցիները հաղթական գոլը խփել են մրցավարի ավելացրած ժամանակում:
  • Ոչ-ոքի` Գելֆանդի հետ

    Ոչ-ոքի` Գելֆանդի հետ

    26.04.2013| 00:04
    Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի հինգերորդ տուրում այսօր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցեց Բորիս Գելֆանդի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի: Նույնպիսի ավարտ է ունեցել նաեւ Ադամս-Վիտյուգով պարտիան: Օրն անհաջող է եղել ռուսաստանցի մյուս երկու շախմատիստների` Վլադիմիր Կրամնիկի ու Պյոտր Սվիդլերի համար:
  • Իսպանացիները պարտվում են

    Իսպանացիները պարտվում են

    25.04.2013| 00:57
    Երեկ «Բարսելոնը» 0:4 հաշվով պարտվեց «Բավարիային», այսօր «Ռեալը» 1:4 հաշվով զիջեց «Բորուսիային»: Այսքանից հետո կարո՞ղ եք ասել, թե հեքիաթների օրեր չէին Չեմպիոնների լիգայում: Խաղի մանրամասները, ինչպես միշտ, թերթի էլեկտրոնային տարբերակում: Հավատացեք` խոսել բան կա, այն էլ` շատ բան: Խոստանում եմ ավելի քան հետաքրքիր լինել ասելիքում:
  • Կրամնիկից հետո նաեւ Սվիդլերին

    Կրամնիկից հետո նաեւ Սվիդլերին

    24.04.2013| 23:17
    Փարիզում մեկնարկած ռուս մեծանուն շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի երրորդ-չորրորդ տուրերի հանդիպումներում Լեւոն Արոնյանը վաստակեց 1,5 միավոր:
  • Բրոնզե մեդալով

    Բրոնզե մեդալով

    23.04.2013| 12:53
    Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) ավարտված Եվրոպայի առաջնությունում հենացատկում բրոնզե մեդալ է նվաճել քսանամյա մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը: Ի դեպ, բավականին հաջող է եղել նրա մրցելույթը նաև բազմամարտում, որտեղ ցույց է տվել իններորդ արդյունքը (մեր մյուս մասնակիցը` Սերոբ Սողոմոնյանը, քսանչորս մասնակցի մեջ տասնութերորդն էր):
  • Առաջատար եռյակը հաղթում է

    Առաջատար եռյակը հաղթում է

    23.04.2013| 12:51
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 38-րդ տուրում «Փյունիկն» արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց Դիլիջանի «Իմպուլսին» ու մրցակցի դաշտում միավոր վաստակած «Գանձասարին» հնարավորություն տվեց միավորներով հավասարվելու իրեն: Ասենք, որ ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտված խաղում կապանցիների մրցակիցն էր սեփական հարկի տակ հանդես եկած «Բանանցը»:
  • Մեկնարկեց Ալյոխինի հուշամրցաշարը

    Մեկնարկեց Ալյոխինի հուշամրցաշարը

    23.04.2013| 12:50
    Ապրիլի 21-ին Փարիզի հանրահայտ Լուվր թանգարանում մեկնարկեց ռուս մեծ շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել տասը գրոսմայստեր, այդ թվում` Լևոն Արոնյանը, ով բոլորովին վերջերս չորրորդ տեղը գրավեց աշխարհի թագի հավակնորդների մրցաշարում: Ասենք, որ հուշամրցաշարն անցկացվելու է երկու փուլով: Ապրիլի 26-ին կավարտվի փարիզյան մրցաշարը, որին կհետևի մեկօրյա դադարը, մինչև շախմատիստները տեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ` ոչ պակաս հանրահայտ Ռուսական թանգարան, որտեղ էլ շարունակվելու է մրցավեճը:
  • Փոթորկից առաջ

    Փոթորկից առաջ

    23.04.2013| 12:45
    Չեմ կարծում, թե չիմացողներ կլինեն, բայց, բոլոր դեպքերում, պարտքս համարեմ զգուշացնել` հրաշալի ֆուտբոլային շաբաթ է սկսվել. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում այսօր կվայելենք «Բավարիա»-«Բարսելոն», վաղը` «Բորուսիա»-«Ռեալ» մրցակցությունների հաճույքը, էն մյուս օրվա «Չելսի»-«Բազել», «Ֆեներբախչե»-«Բենֆիկա» (Եվրոպայի լիգա) դիմակայություններն էլ` ձեզ փեշքեշ: Այնպես որ, թե՛ տերտերի ճաշակով բան կա, թե՛ տերտերից ծռված իրիցկնոջ: