Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 
  • Ինչո՞ւ մարզիկները չեն  կարողանում մասնակցել սեղանի թենիսի աշխարհի առաջնությանը

    Ինչո՞ւ մարզիկները չեն կարողանում մասնակցել սեղանի թենիսի աշխարհի առաջնությանը

    12.04.2013| 12:52
    «Իրատես de facto» թերթի խմբագրությունը տեղեկություն է ստացել, որ հանրապետության լավագույն թենիսիստները չեն կարողանում մասնակցել սեղանի թենիսի առաջիկա աշխարհի առաջնությանը։ Բանն այն է, որ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան չի ֆինանսավորում մարզիկների՝ այս մարզաձևի համար ամենակարևոր միջոցառման մասնակցությունը։ Մարզիկներն ընկել են դռնեդուռ՝ իրենց ուժերով ֆինանսավորում գտնելու և մրցումներին մասնակցելու հնարավորություն ձեռք բերելու համար։ Ընդ որում, ֆեդերացիան պետք է հոգա միայն ճանապարհածախսը, մյուս բոլոր ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։ Եվ ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները չեն կարող մասնակցել աշխարհի առաջնությանը և նրանց փոխարեն մրցումների կմեկնեն ճանապարհածախսի հարցը լուծած, սակայն 5-րդ կամ 6-րդ տեղեր գրավածները։ Ընդ որում, ճանապարհածախսը այնքան էլ մեծ գումար չէ, մոտ 500 եվրո։
  • Անդրանիկի փոքր արծաթը

    Անդրանիկի փոքր արծաթը

    12.04.2013| 00:15
    Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հենց նոր ավարտվեց 77 կգ քաշայինների մրցավեճը:
  • Դաշտը մնաց կտրիճներին

    Դաշտը մնաց կտրիճներին

    11.04.2013| 19:55
    Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչյան չորս թիմերը հայտնի են: Դրանք են` Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», Բարսելոնի «Բարսելոնը», Մյունխենի «Բավարիան»: Ներկայացված հերթականության մեջ թաքուն կամ բացահայտ ակնարկներ մի փնտրեք: Ինչ վերաբերում է նրան, թե որը որի հետ զույգ կկազմի, իմանալու համար պիտի սպասել օրվա երկրորդ կեսին կայանալիք վիճակահանության արդյունքներին, իսկ մինչ այդ ձեր երևակայության մեջ կարող եք լինել ազատ` եզրափակիչում զույգ իսպանական, զույգ գերմանական կամ էլ իսպանագերմանական ակումբներ տեսնելով:
  • Առանց մեդալների

    Առանց մեդալների

    11.04.2013| 18:06
    Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ընտրանուց այսօր մրցահարթակ ելան միանգամից երկու մարզիկ` Հայաստանի առաջնության չեմպիոն գյումրեցի Ժորժ Եղիկյանն ու փոխչեմպիոն, վանաձորցի Արթուր Սարգսյանը (69 կգ քաշային կարգ):
  • Էդուարդ Անանյանը` բրոնզե մեդալակիր

    Էդուարդ Անանյանը` բրոնզե մեդալակիր

    10.04.2013| 22:37
    Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր Հայաստանի ընտրանին ներկայացուցիչ չուներ, սակայն դա չէր նշանակում, որ մրցահարթակը մնացել էր առանց հայազգի մարզիկի. Ռուսաստանը հավաքականից Էդուարդ Անանյանը (62 կգ քաշային կարգ) լրացրել էր այդ բացը:
  • Ավել քան համեստ արդյունք

    Ավել քան համեստ արդյունք

    09.04.2013| 21:12
    Ծանրամարտի պատանեկան աշխարհի առաջնությունում ավել քան համեստ է եղել Հայաստանի ընտրանուց 56 կգ քաշային կարգը ներկայացրած Դավիթ Գասպարյանի մրցելույթը:
  • Շքահանդեսը բացեց «Բավարիան»

    Շքահանդեսը բացեց «Բավարիան»

    09.04.2013| 11:56
    Անցած հանգստյան օրերի ամենանշանակալի իրադարձությունն «Այնտրախտ»-«Բավարիա» հանդիպումն էր: Վերջինս, որ ամբողջ քսան միավորով առաջ էր մոտակա մրցակցից` Դորտմունդի «Բորուսիայից», դեֆակտո ամրագրեց իր չեմպիոնությունը: Առաջնության ավարտից վեց տուր առաջ:
  • Պատանիները սկսեցին

    Պատանիները սկսեցին

    08.04.2013| 19:14
    Տաշքենդում այսօր մեկնարկած ծանրամարտի պատանեկան աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից առաջինը մրցահարթակ է ելել հանրապետության ընթացիկ տարվա չեմպիոն, 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը: Երկամարտում նա ցույց է տվել 185 (85+100) կգ արդյունք, բավարարվել վեցերորդ տեղով:
  • Հայաստանի առաջնությունում

    Հայաստանի առաջնությունում

    08.04.2013| 13:05
    Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երեսունվեցերորդ տուրում «Ուլիսը» հյուրընկալելիս ոչ-ոքի` 1:1 է խաղացել «Փյունիկի» հետ, «Իմպուլսը» նվազագույն հաշվով հաղթել է «Բանանցին»:
  • Կասպարովն արտագաղթո՞ւմ է

    Կասպարովն արտագաղթո՞ւմ է

    08.04.2013| 13:01
    Համաձայն «Ինտերֆաքսի» հաղորդագրության, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսական «Համերաշխություն» ընդդիմադիր շարժման կոորդինացիոն խորհրդի անդամ Գարրի Կասպարովը լքել է շարժման ղեկավար շարքերը` այդ մասին նախօրեին տեղյակ պահելով շարժման ղեկավարներին: