Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 
  • «Բարսելոն»+«Գալաթասարայ»

    «Բարսելոն»+«Գալաթասարայ»

    13.03.2013| 14:32
    Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի «Բարսելոն»-«Միլան», «Շալկե-04»-«Գալաթասարայ» պատասխան հանդիպումները: Հաշվի առնելով առաջին զույգի առաջին հանդիպման արդյունքը (իտալացիները հաղթել էին 2:0 հաշվով)` կատալոնյան ակումբին հաղթանակ էր պետք` սկսած 3:0 հաշվից, եթե ցանկանում էր խուսափել ետխաղյա տասնմեկմետրանոցներից:
  • Մովսիսյանը Ռուսաստանի  լավագույն ռմբարկուն է

    Մովսիսյանը Ռուսաստանի լավագույն ռմբարկուն է

    12.03.2013| 12:24
    Ռուսաստանի վերսկսված առաջնության կիրակի կայացած «Սպարտակ»-«Թերեք» հանդիպումում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջին անգամ պաշտոնական խաղում հանդես եկավ մոսկովյան ակումբի համազգեստով և իր նորամուտը նշեց հեթ տրիկով: Հատկանշական է, որ կատարողական առումով երեք գոլերն էլ տարբեր էին իրարից:
  • Վերսկսվեց ՀՀ առաջնությունը

    Վերսկսվեց ՀՀ առաջնությունը

    12.03.2013| 12:23
    Կայացան Հայաստանի ֆուտբոլի վերսկսված առաջնության երեսուներեքերորդ տուրի խաղերը: Կապանում «Գանձասարը» 2:1 հաշվով առավելության հասավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ: Կապանցիներից գոլերի հեղինակ են դարձել Նարեկ Բեգլարյանն ու ՈՒիլյան Պոտկերը (50, 52), դիլիջանցիներից` Արթուր Բարսեղյանը (70): «Շիրակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Փյունիկին» (Արթուր Յուսպաշյան, 85):
  • Մեսիի նոր նվաճումը

    Մեսիի նոր նվաճումը

    12.03.2013| 12:21
    Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Բարսելոն»-«Դեպորտիվո» խաղում Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության տասնյոթերորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Սա արդեն ոչ միայն իսպանական, այլև համաշխարհային ֆուտբոլի ռեկորդ է: Մինչ լեգենդար արգենտինացին` համաշխարհային ֆուտբոլը պատմությանը պահ տված մեկ այլ անուն ուներ:
  • Երկիրն ի՞նչ կապ ունի, երբ մոլորակդ մոլոր ակ է

    Երկիրն ի՞նչ կապ ունի, երբ մոլորակդ մոլոր ակ է

    12.03.2013| 12:16
    Եվրոպական առաջատար ֆուտբոլային տերությունների առաջնությունների առաջատար եռյակները կազմած ակումբների հանդիպումները մտել են այնպիսի մի փուլ, որտեղ յուրաքանչյուր խաղ, այսպես թե այնպես, աղերսվում է աշխարհամասի երկու գլխավոր խաղարկությունների հանդիպումների հետ: Եթե ոչ առաջընթաց գրաֆիկով, ապա առնվազն ոչ այնքան հեռավոր անցյալով:
  • «Նրա նորամուտը թողեց պայթող ռումբի էֆեկտ»

    «Նրա նորամուտը թողեց պայթող ռումբի էֆեկտ»

    11.03.2013| 18:46
    Ռուսաստանցի մարզական փորձագետ, ԽՍՀՄ չեմպիոն Վալերի Ռեյնգոլցն ամփոփելով երկրի ֆուտբոլի առաջնության քսաներորդ տուրի արդյունքները` ի մասնավորի կարծիք է հայտնել Յուրա Մովսիսյանի մասին. «Սպարտակը» շատ լավ խաղ ցույց տվեց, սակայն այդ երեք միավորն ինքնին այնքան էլ կարեւոր չէ:
  • «Լուժնիկին» վանկարկում է «Մո՛վ-սի՛ս-յա՛ն» (տեսանյութ)

    «Լուժնիկին» վանկարկում է «Մո՛վ-սի՛ս-յա՛ն» (տեսանյութ)

    10.03.2013| 15:45
    Մի քանի րոպե առաջ ավարտվեց Ռուսաստանի վերսկսված առաջնության «Սպարտակ»-«Թերեք» հանդիպումը, որին մասնակցում էր մոսկովյան ակումբի նոր ձեռքբերումը` Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հայ ֆուտբոլիստը գերազանցեց ամեն մի սպասում` դառնալով մեկը մեկից տարբեր երեք գոլի հեղինակ: Եթե առաջինը տուգանային հրապարակում պահի մեջ ակնթարթորեն կողմնորոշվելու արդյունք էր, երկրորդը` թնդանոթային հարված, ապա երրորդն անհատական փայլուն անցումից հետո ռմբահարում էր:
  • Մոուրինյոն կարծես թե մնում է

    Մոուրինյոն կարծես թե մնում է

    09.03.2013| 13:02
    AS-ը հաղորդում է, որ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդում «Մանչեստր Յունայթեդի» հետ հաղթական խաղից հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը խաղացողների շրջանում ինֆորմացիա է տարածել ակումբում նաեւ հաջորդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի մնալու մասին:
  • Պատանեկան մրցաշար

    Պատանեկան մրցաշար

    07.03.2013| 15:03
    Երեւանի «Գրանդ սպորտ» համալիրում մեկնարկել է բասկետբոլի միջազգային պատանեկան մրցաշար: Այն նվիրված է հայկական բասկետբոլի մեծ երախտավոր, սպորտի միջազգային վարպետ Վիտալի Զաստուխովի եւ սպորտի վարպետ Ջեմմա Իսրայելյանի հիշատակին: Թիմերն ութն են, ներկայացնում են Հայաստանը (Երեւան, Գյումրի, Արթիկ), Վրաստանը (Թբիլիսի, Բաթում), Ղազախստանը (Ակտաու):
  • Ալյոխինի առաջին հուշամրցաշարը

    Ալյոխինի առաջին հուշամրցաշարը

    07.03.2013| 15:01
    Չորեքշաբթի պաշտոնապես ներկայացվեց ռուս մեծ շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարը: Այն անցկացվելու է երկու փուլով: Առաջինը տեղի կունենա փարիզյան լեգենդար Լուվրի թանգարանում (ապրիլի 21-26), երկրորդը` սանկտպետերբուրգյան ոչ պակաս հանրահայտ Ռուսական թանգարանում (ապրիլի 28- մայիսի 1): Հուշամրցաշարին մասնակցելու իրենց ցանկությունն արդեն իսկ հաստատել են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), աշխարհի տասնչորսերորդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ու աշխարհի գավաթակիր Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ ներկայացնում են Ռուսաստանը), աշխարհի շախմատային թագի վերջին հավակնորդ Բորիս Գելֆանդը (Իսրայել), աշխարհում երկրորդ վարկանիշն ունեցող Լեւոն Արոնյանը (Հայաստան), այլ գրոսմայստերներ: