05.03.2013|
14:56
Այսօր «Մանչեստր Յունայթեդ»-Մադրիդի «Ռեալ» պատասխան խաղն է: Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ դուրս գալու համար կողմերի առաջին հանդիպման 1:1 արդյունքը «Յունայթեդին» հնարավորություն է տալիս պատասխան խաղում բավարարվել ոչ-ոքիով: Սակայն դա անպայման պիտի լինի գոլազուրկ ոչ-ոքի, քանզի թվային այլ տեսքով արտահայտված ցանկացած ոչ-ոքի ուղիղ հաղթանակի արժեք է ստանում «Ռեալի» համար, բացառությամբ մադրիդյան հանդիպման արդյունքի կրկնությունից, որը բերելու է լրացուցիչ խաղակեսի: Կողմերից որեւէ մեկի հաղթանակի տարբերակը չենք դիտարկում, որովհետեւ այն ուղիղ ելք է մեկ քառորդ: