28.01.2013|
14:48
Ավարտվեց Վեյկ-ան-Զեեի շախմատային ավանդական խոշոր մրցաշարը: Ինչպես վաղապես տեղեկացրել էինք, նորվեգացի տաղանդավոր գրոսմայստեր Մագնուս Կառլսենը դեռևս տասներկուերորդ տուրում էր լուծել հաղթողի իր խնդիրը, սկզբունքային հարցը մնում էր այն, թե Արոնյան-Անանդ զույգից ով է զբաղեցնելու երկրորդ հորիզոնականը, ում է վիճակված մրցանակային եռյակն եզրափակելը: