05.11.2012|
14:12
Անգլիայում սկսել են լրջորեն մտածել ֆուտբոլիստների աշխատավարձի վերին շեմ հաստատելու մասին: Սահմանափակմանը, որի ակտիվ լոբինգով մասնավորապես հանդես է գալիս «Մանչեստր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզեր ընտանիքը, նախնականով կողմ են արտահայտվել պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբատերերի զգալի մասը, նրանց թվում և «Չելսիի» ու «Մանչեստր Սիթիի» սեփականատերեր Ռոման Աբրամովիչն ու շեյխ Մանսուրը: