-
19.02.2019|
02:59
Նյութում զետեղված երեք նկարների տերերին էլ հարկավ ճանաչում եք, սակայն զուտ պրոֆիլակտիկ նկատառումներով հիշեցնենք, որ նրանք Ելիզավետա Տուխտամիշևան, Եվգենյա Մեդվեդևան ու Ստանիսլավա Կոնստանտինովան են` երեք գեղասահորդ, որոնցից մեկին է վիճակված լինելու մեկնել աշխարհի առաջնություն, ու դրա համար վճռորոշը լինելու է երեկ մեկնարկած Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկությունը:
-
19.02.2019|
02:58
«Մանչեսթր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «քաղաքացիները» կարող են հաղթել Անգլիայի ներքին առաջնությունում, երկրի ու լիգայի գավաթների խաղերում և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
-
19.02.2019|
02:57
Անցած հանգստյան օրերին եվրոպական ֆուտբոլային գերտերություններից չորսում են եղել առաջնության խաղեր: Միակ բացառությունը կազմել է գավաթային խաղերի գրաֆիկ մտած Անգլիան, որի այս խաղարկությանը նպատակահարմար ենք համարում անդրադառնալ մեկ քառորդ փուլից ու թերևս հիշատակման մեջ միակ բացառությունը վերապահենք «Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը, որը երեկ ուշ երեկոյան էր:
-
15.02.2019|
03:43
Մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Սովորույթի ուժով կանանց մրցաշարը մեկ օր է տևում, քանզի չունենք առանձնապես մեծ թվով մարզուհիներ:
-
15.02.2019|
03:42
Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիից» կրած խայտառակ (0:6) պարտությունից հետո «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է հեռացնելու գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին ու Լոնդոն հրավիրելու Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
-
15.02.2019|
03:41
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի այս շաբաթվա համար պլանավորված առաջին չորս խաղերը: Դրանց սուր մրցակցային պայմաններում անցնելու մասին եկեք չխոսենք, քանզի այլ ընթացք չէին էլ կարող ունենալ. սրանք փլեյօֆյան խաղեր են և ունեն իրենց առանձնահատուկ տրամաբանությունը: Այ, միանգամայն այլ բան, որ արդյունքների առումներով անակնկալներ կան, ընդ որում այնպիսի անակնկալներ, որ եթե դրանց նույն կերպ չարձագանքեն պատասխան հանդիպումներում, հաշվեք, որ գնացքն անվերադարձ գնացել է, ու դրան հասնելու հույս՝ այլևս չիք:
-
15.02.2019|
03:40
Սիրտ չճաքեցնելու համար ասենք, որ խոսքն այս մրցաշրջանում այս փուլի համար գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևայի վերջին պաշտոնական մրցաշարի մասին է՝ Ռուսաստանի գավաթի առաջնության, քանի որ լոկ այն կարող է նրա առջև բացել աշխարհի առաջնության դռները, հենց որն էլ այս մրցաշրջանի վերջին պաշտոնական մրցաշարն է:
-
12.02.2019|
02:39
Երեկ օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան: Նա համաշխարհային սպորտի այն սակավաթիվ մարզիկներից է, որն ունի իր անունով կնքված տարր. ողջ աշխարհին է հայտնի Ազարյանական խաչը:
-
12.02.2019|
02:38
Աշխարհում ի՞նչը վերջ չի ունեցել, որ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ընթացիկ մրցաշրջանի առաջնությունները վերջ չունենան: Փոքր-ինչ փիլիսոփայական նման սկզբի համար ավելի քան առարկայական հիմք կա: Բանն այն է, որ այդ առաջնություններից առնվազն երկուսի՝ Ֆրանսիայի ու Իտալիայի չեմպիոնի հարցը կանխորոշված է, եթե, իհարկե, ֆորսմաժորային բան չլինի, որի հնարավորությունը, բոլոր դեպքերում, եկեք չբացառենք:
-
08.02.2019|
03:27
Պորտուգալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բենֆիկան» առավել ուժեղ է գտնվել «Սպորտինգից»՝ տնային խաղում հանդիպումը շահելով 2:1 հաշվով: Խաղավարտին մոտ հյուրերը կարողացել են թրջել հաշիվը, ինչը որոշակիորեն լավատեսություն է հաղորդում պատասխան խաղից առաջ, որը կայանալու է ապրիլի երեքին: