-
10.01.2020|
00:23
...թե Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու օպերացիան կազմակերպվել էր ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի միջոցով, որը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը` ԵՊՀ-ում:
-
24.12.2019|
01:05
...թե իշխանություններն աշխատում են ամեն ինչ անել, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը չակտիվանա, «Օվերտոնի պատուհաններից» զանազան կարծիքներ են դուրս նետում. այն է` Փաշինյանն ու Վանեցյանը պայմանավորված են խաղում, որ Ռուսաստանին ահավոր դուր չեն գալիս Վանեցյանի «խաղերը», քանզի ազգային անվտանգության նախկին պետի քաղաքականությամբ զբաղվելը գաղտնի նոնսենս է:
-
20.12.2019|
00:26
...թե ամեն իշխանություն իր օլիգարխն ունի։ ԼՏՊ-ինը Խաչատուր Սուքիասյանն էր, Քոչարյանինը` Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանինը` բոլորը, իսկ Նիկոլ Փաշինյանինը` «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանը։
-
17.12.2019|
01:20
...թե առաջիկայում կառավարության ռեբրեդինգ տեղի կունենա, սակայն Նիկոլ Փաշինյանը կանգնած է անլուծելի դիլեմայի առաջ` որտեղի՞ց վերցնել կադրեր: Կադրային «աշխարհագրությունը» մեծ չէ` նրա թիմն ապացուցել է, որ դիլետանտ ու անմեղսունակ է։
-
13.12.2019|
00:11
...թե Քոչարյանի գործով վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք է:
-
10.12.2019|
01:11
...թե ղարաբաղյան խնդրում Ռուսաստանը լուրջ շտապողականություն է դրսևորում, և որ արտգործնախարարների «նոն-ստոպ» հանդիպումների շարքը հատկապես այդ հանգամանքով է պայմանավորված:
-
06.12.2019|
00:14
...թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյան-ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան առճակատումը ոչ միայն եռանկյուն, այլև քառանկյուն է և պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ Նարեկ Զեյնալյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քավոր-սանիկ են, և այդպես էլ Անվտանգության խորհրդի անդամ չդարձած Միրզոյանը ցանկանում է ամեն գնով նախարար դարձնել յուր սանիկին, ինչի համար գործարկման մեջ է դրել «Իմ քայլի» կին-«բետեէռներին» (Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Լուլու):
-
03.12.2019|
01:05
...թե իշխանությունները` Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, արևմտյան վեկտորի հետ սկսել են լուրջ խնդիրներ ունենալ: ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել. տիկին դեսպանը հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի:
-
29.11.2019|
02:24
...թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ, Սորոսի թևը ներկայացնող Հայկուհի Հարությունյանը՝ Սաքունցի վանաձորյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչը, վանաձորցի Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է։ Հենց դրանով է պայմանավորված սորոսական թևի հաղթանակը նման կարևորագույն պոստում:
-
26.11.2019|
00:11
...թե մեծ հաշվով իշխանությունների սրտով է ՍԴ համառումը, այդ թվում և նոր նախագծով` ՍԴ դատավորների կողմից վաղաժամ թոշակի գնալու առաջարկի մեժումը. իշխանություններն առանձնապես ջանք չեն թափելու նրանց թոշակի ուղարկելու գործում:
կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am