Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Պայմանավորվածություններ՝ առանց Հայաստանի մասնակցության

Պայմանավորվածություններ՝ առանց Հայաստանի մասնակցության
12.06.2026 | 09:42

Ամենայն հավանականությամբ, Վրաստանի վարչապետ Կոբախիձեի Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ վաղաժամ շնորհավորելու պատճառը Հայաստանով անցնող տրանսպորտային ուղիների առնչությամբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն են։

Նույն տրամաբանությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարեց, որ Փաշինյանի հաղթանակը պետք է գնահատել որպես Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակ։

Հայկ Նահապետյան

Դիտվել է՝ 4963

Մեկնաբանություններ