«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Եռաբլուրը և բարոյական ունայնությունը

Եռաբլուրը և բարոյական ունայնությունը
28.09.2026 | 12:20

Միշտ մտածել եմ, թե ինչ են զգում նիկոլականները Եռաբլուրում։ Ո՞նց են արդարացնում այդ իրականությունը։ Ասում են՝ «ափսոս էին, բայց դե տենց ստացվե՞ց», կամ թե՝ «թուրքը սպանեց, խեղճ հարիֆ Նիկոլն ինչ անե՞ր»։
Մտածում եմ ու չեմ կարողանում պատկերացնել, թե ոնց կարող ես տեսնել այդ պատկերը ու արդարացնել դրա թիվ մեկ մեղավորին։ Երևի հիվանդ են այդ մարդիկ։ Առողջ բանականության մեջ չի տեղավորվի Եռաբլուր տեսնել ու համարել, թե «դե, դա էլ իրենց ճակատագիրն էր»։

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ.Գ.
Եռաբլուրից հետո նիկոլականները գնում են տուն, Հանրային հեռուստատեսությամբ միացնում թաթայի համերգը, պինդ գրկում իրենց երեխաներին ու նստում։
Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ