ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Այդ ամենը գալիս է էթիկայի պակասից»

«Այդ ամենը գալիս է էթիկայի պակասից»
19.06.2013 | 17:42

ԱԺ պատգամավորների և լրագրողների միջև ծագող միջադեպերը, թերևս, հավակնում են հենց ԱԺ-ում դառնալու օրինագծերից, Վերահսկիչ պալատի բացահայտումներից ավելի հաճախ քննարկվողն ու արծարծվողը:

Նախկին լրագրող, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ տարբեր միջադեպեր պետք է դիտարկել տարբեր հարթություններում: Սակայն լրագրող-քաղաքական գործիչ բախումները եղել են միշտ, որովհետև աշխատանքային գործունեության բերումով տարբեր շահեր են հետապնդում:
«Ո՛չ պատգամավորները, ո՛չ էլ լրագրողներն իրավունք չունեն միմյանց վիրավորելու, ասելու էթիկայից դուրս արտահայտություններ: Ես չեմ կարծում, որ նման իրավիճակներում կողմերից մեկը մեղավոր է, մյուսը` անմեղ: Երկու կողմերն էլ ցանկացած իրավիճակում ունեն իրենց մեղքի բաժինը: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը (նկատի ունեմ և՛ քաղաքական գործիչներին, և՛ լրագրողներին) ունի էթիկայի պակաս»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
ԱԺ պատգամավորից հետաքրքրվեցինք, թե փորձե՞լ է խոսել իր գործընկերների հետ և պարզել, թե ինչու են այդպիսի միջադեպերի մեջ հայտնվում լրագրողների հետ:
«Իմաստ չունի: Ես դրա իրավունքն ինձ չեմ վերապահում: Եթե ստեղծվում են նման միջադեպեր, դա գալիս է քաղաքական գործիչների և լրագրողների ընտանեկան դաստիարակության պակասից»,- արձագանքեց Մարգարիտ Եսայանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ