Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Կնշվի Սիրիայի Անկախության տոնը, և կոգեկոչվի հանուն Սիրիայի նահատակվածների հիշատակը

Կնշվի Սիրիայի Անկախության տոնը, և կոգեկոչվի հանուն Սիրիայի նահատակվածների հիշատակը
15.04.2014 | 16:05

Ապրիլի 16-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանում սիրիացի ուսանողների միությունը կկազմակերպի հուշ-երեկո՝ ոգեկոչելու իրենց արյան գնով Սիրիային անկախություն նվիրած զոհերի հիշատակը։ Հուշ-երեկոյի կարգախոսն է՝ «Կեցցե՜ մեր երկիրը՝ ազգով, զորքով, գլխավոր հրամանատարով»։
Մենք զրուցեցինք նախաձեռնության կազմակերպիչներից մեկի՝ Մանվել Կոստանյանի հետ։ Նա նշեց, որ իրենց հավաքի նպատակն է նշել Սիրիայի Անկախության օրը, որը տոնվում է ապրիլի 17-ին, և ոգեկոչել Սիրիայում բոլոր, այդ թվում հայ նահատակների հիշատակը։ Մանվել Կոստանյանի տեղեկացմամբ, վերջին 3 տարիներին ռազմական գործողությունների հետևանքով Սիրիայում 80-100 հայ է զոհվել։ Ընդ որում, նրանցից միայն 7-8-ն են զինվորականներ։ Մեր զրուցակիցը նկատում է նաև, որ լրատվամիջոցներում ապատեղեկատվություն է տարածվում, ըստ որի հայաստանցիներից ջոկատներ են գնում Սիրիա, Քեսաբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Մանվել Կոստանյանը հավաստիացնում է, որ նման բան իրականում գոյություն չունի, և նման լուրերի շահարկումը բացասաբար է անդրադառնում սիրիահայերի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ.- Հայաստանում սիրիահայերի խնդիրների վերաբերյալ Մանվել Կոստանյանի հետ զրույցը կներկայացնենք առաջիկայում։

Դիտվել է՝ 2275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ