Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

Իրավիճակը, որ տիրում է հանրային տրանսպորտում

Իրավիճակը, որ տիրում է հանրային տրանսպորտում
09.01.2025 | 07:24

Այսօր (08.01.2025- irates.am) վաղ առավոտից հասցրել եմ օգտվել և՛ ավտոբուսից, և՛ տրոլեյբուսից և այն իրավիճակը, որ տիրում է հանրային տրանսպորտում, մեղմ ասած, մղձավանջային քաոս է ուղևորների համար. թոշակառուն բարձրանում է, պարզվում է՝ թոշակի քարտը պետք է WiFi ունենա, խեղճ ու կրակ տատիկներն էլ վախվորած ու ամոթով նայում են վարորդին, մոլորված կանգնում, չգիտեն՝ իջնե՞ն, մնա՞ն։

QR տոմսերը պիտանի են օգտագործման 3-4 օր ընդամենը, ինչն է՛լ ավելի է դժվարացնում մարդկանց գործը, եթե կարող էին 10 հատ գնել միանգամից ու ընթացքում օգտվել, ապա հիմա ստիպված են ամեն անգամ փնտրել, գտնել ապարատ, ուղետոմս գնել, ինչը դեռ երաշխիք չէ, որ տրանսպորտի մեջ կհաստատվի տոմսի վավերականությունը, բազում անգամներ ստացվում է, որ չեն էլ գործում էդ ուղետոմս-թղթիկները, ու մարդիկ շիվար են մնում։

Սա՛ է 2,5 միավորանոց քաղաքային իշխանության հերթական ոչ իրավաչափ որոշման հետևանքը։ Փնթի, թափթփված գործելաոճը, երբ ոչինչ չեն կարողանում կազմակերպել հավուր պատշաճի ու միայն թանկացումներ են փաթաթում մարդկանց վզին։

Հավելեմ, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քաղաքացիական նախաձեռնության արդյունքում 17 հազար ստորագրությունը ուղեվարձի մեր նախագծի հետ միասին արդեն հանձնված է, և պետք է անել ամեն ինչ, որ հերթական թալանը չփաթաթեն քաղաքացիների վզին։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 8813

Մեկնաբանություններ