Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Աղոթարան

Աղոթարան
18.10.2025 | 22:00
Տեր իմ,
լուսաբացն առաջանում է քո սիրո հետ, և ես կանգնած եմ քո առաջ՝ ցնծությամբ ու խոնարհությամբ:
Բացիր իմ հոգու աչքերը, որ տեսնեմ քո ձեռքի գործերը,
Բացիր իմ սիրտը, որ զգամ քո անսահման առատությունը:
Թողօրվա բոլոր պահերը ինձ հիշեցնեն,
որ ամեն ինչ՝ փոքր թե մեծ,
Քո ձեռքում է և Քո շնորհի պարգևն է։
Տե՛ր,
Թող Քո խաղաղությունը թագավորի մեր սրտերում և իմ հոգին գոհությամբ կրկնի․
«Ամեն ինչ Քո ողորմությամբ է»։
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2868

Մեկնաբանություններ