Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Սպառողականության հաղթանակի ցուցիչ

Սպառողականության հաղթանակի ցուցիչ
28.12.2025 | 13:15

Բաքվի բարբարոսական վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպերով։

Սա իրականում ամոթալի լուր է, որովհետև պրեմիում տեսակի բենզինով մեքենա վարողներն ամենևին էլ անապահով խավի ներկայացուցիչները չեն, որոնց համար 90 դրամի տարբերությունը նշանակալի գումար է։

Հետևաբար, սա ցուցիչ է հասարակական դեգրադացիայի և ազգային պատվի ու արժանապատվության նկատմամբ սպառողականության հաղթանակի, որն, անկասկած, Հայաստանը, «լավագույն» դեպքում, անողնաշար ազգագրական ռեզերվացիայի վերածել ցանկացող թշնամու հերթական հաղթանակի դառը արձանագրումն է։

Վարդան Ոսկանյան

Դիտվել է՝ 4388

Մեկնաբանություններ