Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Էլ ո՞նց բացատրենք

Էլ ո՞նց բացատրենք
02.05.2026 | 10:16

Լավ, սրանց ո՞նց բացատրենք, որ օլիգարխը այն մեծահարուստն է, ով սերտաճել է պետությանն ու պետական որոշումների վրա ազդեցություն գործելու միջոցով սպասարկում է իր բիզնես շահերը։ Այլ կերպ ասած` պետական իշխանությունը բիզնես շահերի համար օգտագործող մեծահարուստն է։

Մարդը, ով մեծահարուստ է, բայց պետական որոշումների կայացման վրա չունի ազդեցություն, չի‘ կարող լինել օլիգարխ։

Եթե որևէ մեծահարուստի անվանում եք օլիգարխ, նշանակում է այդ մարդը կարող է փոխել ցանկացած պետական որոշում իր բիզնես շահերի համար։

Հիմա` ընդդիմադիր հայացքներ ունեցող որևէ մեծահարուստ, ով չունի գործադիր որոշումների վրա ազդեցություն, չի կարող լինել օլիգարխ, իսկ իշխանական կուլիսներում ներառված ցանկացած մեծահարուստ տեսականորեն կարող է լինել օլիգարխ, հաշվի առնելով իր կապերը և ազդեցությունը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3650

Մեկնաբանություններ