Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Պետդեպարտամենտի թխվածքաբլիթ բաժանող տիկինն էլ էր ակնարկում Ռուսաստանում սպասվող անակնկալների մասին

Պետդեպարտամենտի թխվածքաբլիթ բաժանող տիկինն էլ էր ակնարկում Ռուսաստանում սպասվող անակնկալների մասին
24.03.2024 | 15:21

Ահաբեկիչներից մեկը, ով դողալով կյանքն էր պատմում, թե իբր չգիտի՝ ով, ինչպես, երբ, իրեն ուղղակի գումար են փոխանցել և այլն, պարզվում է՝ դեռ մարտի 7-ին եղել է Կրոկուսում, ուսումնասիրել տեղանքը, անվտանգության աշխատակիցների տեղակայման վայրերը, փախուստի ուղիները։

Բայց ամենից հետաքրքիրն այն է, որ հենց մարտի7-ին ԱՄՆ-ի դեսպանատունը իրազեկեց իր քաղաքացիներին առաջիկա 48 ժամվա ընթացքում հնարավոր ահաբեկչության մասին և հորդորեց չլինել մարդաշատ վայրերում։ Խնդիրն այն է, որ մարտի 9-ին նույն Կրոկուսում նախատեսված էր Շամանի համերգը։ Եվ հավանական է, որ հենց այդ օրն էր նախապես պլանավորված իրականացնելու ահաբեկչությունը, սակայն համերգի հետ կապված չնախատեսված ուժեղացվել էր անվտանգության ծառայությունը, ինչը ահաբեկիչների կուրատորներին ստիպել էր հետաձգելու դրա իրականացումը։

Ի դեպ, Պետդեպարտամենտի թխվածքաբլիթ բաժանող տիկինն էլ էր պաշտոնաթողությունից առաջ ակնարկում Ռուսաստանում սպասվող անակնկալների մասին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ