Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պարկեշտ երախտագիտության, եղբայրության ու գնահատանքի տեքստ

Պարկեշտ երախտագիտության, եղբայրության ու գնահատանքի տեքստ
05.04.2025 | 18:40

Արցախի ՄԻՊ-ը` Գեղամ Ստեփանյանը, խոսելով այն մասին թե ինչու Հայաստանում չկան փախստականների վրանային ճամբարներ ասել է. «Վրաններ չկան, որովհետև կա հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում, որը որ շատ հաճախ իր դռները բացել և տեղավորել է մարդկանց, աջակցել է ինչով որ կարողանում է»։

Սա պարկեշտ երախտագիտության, եղբայրության ու գնահատանքի տեքստ է, որը իհարկե ատելության զավոդը չի նկատի, սա չեն հեռարձակի մարդատյաց կին ունեցող ու մարդատյաց Արմեն Քոլոյանը Հանրային ռադիոյով, սա չեն լուսաբանի ատելության կուսակցության պաշտոնաթերթ սիվիկն ու ատելության պրոպագանդիստները, որովհետև միշտ ավելի ձեռնտու է մեկուսացնել իշխանությունից դժգոհ 120.000 մարդու` երբեք չես իմանա թե ինչպես կքվեարկեն, ավելի լավ է ստիպես արտագաղթեն։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4317

Մեկնաբանություններ