Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Երբևէ համախմբվելու ինչպիսի բացառիկ իրողությունից է ուզում մեզ զրկել ճիվաղը

Երբևէ համախմբվելու ինչպիսի բացառիկ իրողությունից է ուզում մեզ զրկել ճիվաղը
26.04.2025 | 17:03

Եթե ծանոթանանք Իվ Թերնոնի այս դիտարկմանը՝ թերևս պարզ կդառնա, թե երբևէ համախմբվելու ինչպիսի բացառիկ իրողությունից է ուզում մեզ զրկել ճիվաղը։

«Հայերը․․․

Եթե այս հոգնակին իրոք ներկայացներ ծրագրի մը շուրջ միացած ժողովուրդ մը, պիտի կարենայինք խոսիլ իրենց ապագային շուրջ հասարակաց տեսլականի մը մասին։ Սակայն, այնքան մը շերտավորումներ կը բաժանեն Հայերը, որ այդ տեսլականը լավագույն պարագային կը ներկայացնե երազներու մասեր, զորս յուրաքանչյուրը ունի ինք իր մեջ և ատոր մեջ կը տեսնե իր ցանկություններն ու քմշանկարները (պատրանքները)։ Պառակտումները այնքան բազմաթիվ են, խմբակները այնքան տարտղնված, որ երբ ուշադիր նայինք ատոնց վրա, կը տեսնենք, որ Հայերը համախմբվելու համար ունին միայն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ հիշատակը»։

Իվ ԹԵՐՆՈՆ, 1985 թ

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4796

Մեկնաբանություններ