Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Խոսք բանակում մնացած սպաներին

Խոսք բանակում մնացած սպաներին
03.06.2025 | 21:29

Պարոնա՛յք, ձեզնից ոչ մեկը հայ առաքելական եկեղեցու զավակ չէ՞,

ոչ մեկդ հայ առաքելական եկեղեցում չի՞ մկրտվել,

ոչ մեկդ հայ առաքելական եկեղեցում չի՞ պսակադրվել, ոչ մեկիդ երեխաներին հայ հոգևորական չի՞ մկրտել։

Ձա՛յն հանեք:

Տեղից շարժվեք վերջապես, թե՞ ուզում եք նզովքի տակ ընկնել, չլինի՞ անհամբեր սպասում եք, թե երբ եք ալլահշուքյուր փաշազադեի ձեռքը համբուրելու, որպես ձեր հոգևոր առաջնորդի։

Ամոթ չունե՞ք, պատիվ ու արժանապատվություն չունե՞ք, ձեր առաքելությունը հայրենիքն ու հայոց եկեղեցին պաշտպանե՞լն է, թե՞ նիկոլի ճորտը դառնալը։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3934

Մեկնաբանություններ