«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհն այսօր տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում

Ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհն այսօր տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում
26.10.2025 | 15:17

Հետաքրքիր է, չէ՞, որ այսօր Հովհանավանքը գրավելու ու ողջ եկեղեցին փաստացի գրավելու, հետո այն վերացնելու պայքարին միացել է, օրինակ` մեր տղերքի մասունքները ամիսներով պադվալներում պարկերի մեջ պահողը, մեզ բոլորիս օրեր ու շաբաթներ հաղթանակ քարոզած ստախոսը, Շուշին դժգույն ու ադրբեջանական համարողը, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնողների դեմ չխոսողն ու փաատացի էդ ոչնչացումը արդարացնողը:

Էսքանը հիշելը բավարար է հասկանալու համար, թե ինչ է անում դե-ֆակտո իշխանական խմբավորումը, և ով է շահառուն այս ամենի:

Այսօր ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում:

Մինչդեռ ազգային եկեղեցիները այսօր բազմամարդ են:

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ