ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Հարցը մնում է առկախված

Հարցը մնում է առկախված
14.04.2026 | 12:06

8 տարի առաջ այս օրը Փաշինյան Նիկոլ & Co-ին փաստացի գրավեց ռադիոտունը:

Գրավման, գույքի ոչնչացման համար որևէ մեկը պատասխան չտվեց: Որևէ կերպ չպատժվեցին ռադիոտանը հերթապահություն իրականացնող ոստիկանները, վերջիններիս վերադասը, վերադասի վերադասը:

Մինչ օրս հասարակության համար անհայտ մնացել շատ կարևոր հարց, այն է` ո՞վ, ե՞րբ, ի՞նչ նախապայմաններից ելնելով կարող է անարգել գրավել պետական պահպանության ներքո գտնվող հիմնարկները, ոչնչացնել դրանց գույքը:

Հարցը մնում է առկախված:

Ո՞վ, ե՞րբ, ինչի՞ց հետո:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 3394

Մեկնաբանություններ