Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Զանգեզուր-Սյունիք. Հայաստանի ապագա ցամաքային Հորմուզը

Զանգեզուր-Սյունիք. Հայաստանի ապագա ցամաքային Հորմուզը
14.04.2026 | 15:00

Հորմուզի նեղուցը դարձել է ԱՄՆ-ի, Իրանի, Իսրայելի, Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի և այլ տերությունների շահերի գլոբալ բախման գոտի։ Այս ջրային տրանսպորտային զարկերակը հսկայական տնտեսական և ռազմավարական նշանակություն ունի ողջ աշխարհի տնտեսության և հենց այդ տերությունների համար։ Եվ հիմա այնտեղ կարող է պատերազմ սկսվել։

Ճիշտ նույն կերպ Զանգեզուրի միջանցքում՝ «TRIPP» անվան տակ, կբախվեն մի կողմից Ադրբեջանի, Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ-ի, իսկ մյուս կողմից՝ Իրանի և Ռուսաստանի շահերը։ Իրանում հնարավոր պատերազմից հետո Հայաստանի վրա ճնշումը միայն կմեծանա, որպեսզի Սյունիքում օր առաջ ստեղծվի Պարսից ծոցին, նրա նավթին ու գազին փոխարինող այլընտրանքային տրանսպորտային զարկերակ։ Իսկ Իրանը շատ ավելի կոշտ կարձագանքի իր սահմանին ամերիկյան ներկայությանը։

Եվ միանգամայն հավանական է, որ շահերի այս բախումը կհանգեցնի զինված հակամարտության հենց Հայաստանի տարածքում։ Սյունիքը կարող է դառնալ մեր ցամաքային Հորմուզը։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 4229

Մեկնաբանություններ