Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Էս ու՞ր հասանք

Էս ու՞ր հասանք
18.04.2026 | 12:42

Նիկոլի մտքով իսկ չի անցնում, որ Հայաստանում այնքան «շուն ու շանգյալ» կա, որ ընդդիմությանը ձայն տա։

Դուք պատկերացնոՒ՞մ եք՝ այդ մարդանմանն ինձ ու իմ նման կողմնորոշում ունեցող ընտրողներին «շուն ու շանգյալ» է ասում։ Այ կապիտուլյանտ, այ հողատու, այ դավաճան, այ թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ «շուն ու շանգյալ» ասես, հայ ընտրողին «շուն ու շանգյալ» ասես։

Տո՛, շունն էլ ես դու, շանգյալն էլ, շան արտաթորանքն էլ։ Տո՛, աննամուս, տո՛, անպատկառ, տո՛, անամոթ, որ սնվում ես միայն ու միայն թույն ու թարախով, ու բերանիցդ էլ միայն փթիր, կղկղանք ու զիբիլ ես շաղ տալիս։

Եվ ո՞վ ենք մենք, ի՞նչ ազգ ու ժողովուրդ ենք, ի՞նչ նամուսի տեր, որ մեր գլխին այսպիսի գարշոկ ենք հանդուրժում։ Ելի՛ր, ո՛վ հայ ժողովուրդ, ում կյանքն անիծել է։ Ընտրությունը քոնն է, հանդուրժումը՝ ստրուկինը։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3862

Մեկնաբանություններ