ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են

Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են
22.04.2026 | 19:09

Ի՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ։ Իրավիճակի չհասկանա՞լը, թե՞ հակառակը՝ ամեն ինչ լավ էլ հասկանալը։

Մեր բարեկամ, մեր կարևորագույն հարևաններից Իրանը փաստացի պատերազմի մեջ է Իսրայելի հետ։ Այն Իրանը, որի տարածքով է անցնում մեր ռազմավարական ամենակարևոր ճանապարհներից մեկը, եթե ոչ՝ այս պահի ամենակարևորը, այն Իրանը, որի վրա էր (և է ) Սյունիքի անձեռմխելիությունը։ Հայաստանն այս պահին, ի դեմս այս իշխանությունների, իրեն սխալ է պահում և´ որպես հարևան, և´ որպես տարածաշրջանային պետություն։

Ի դեպ, Հայաստանի ջերմ պահվածքը, Իրանից բացի, ակնհայտորեն նյարդայնացնելու է Թուրքիային, ու չզարմանաք պատասխանն այս կամ այն կերպ տեսնելուց։

Մի քանի տարի առաջ իսրայելական զենքով մեր բնակավայրերն էին ռմբակոծվում, ու Իսրայելը մեծապես աջակցում էր Ադրբեջանին։ Լավ, պետական մտածողությունը մի կողմ, տարրական մարդկային որակնե՞ր էլ չկան։

Ի դեպ, Ադրբեջանը Հայաստանի համեմատ ավելի զուսպ է շնորհավորել՝ չնշելով «հետագա համագործակցության» մասին։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3826

Մեկնաբանություններ