Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.09.2026 | 00:17

Մատյանն այս ողբերի, որ Քո անունով սկսեցի, Բարձրյա՛լ,
Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի
Եվ բժշկի Քո արարածների հոգու և մարմնի ցավերը բոլոր։
Սկսածն այս իմ՝ իր ավարտին հասցրո՛ւ Դու,
Եվ թող Քո Հոգին խառնվի սրան։
Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհված այս բանաստեղծությանը,
Քանզի Դո՛ւ ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին և ընդունում փառք բոլորից։
Ամեն։


Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4200

Մեկնաբանություններ