Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.09.2026 | 00:05

Բայց Դու՛, Ամենազոր Արարիչ և Տեր բոլորի՛, հաղթող հանդիսացիր թշնամիներիս՝ հալածելով նրանց։
Եվ ինձ ողորմի՛ր կրկին գթությամբ՝
փրկարար ձեռքդ մոտեցնելով ինձ,
որ վարանած եմ ու տարակուսած,
խոշտանգված և մահապարտ։
Զի Դու ես միայն ճանաչվում Աստված՝
միշտ փառավորված Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյանս հավիտենից:
Ամեն:


Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2695

Մեկնաբանություններ