Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.09.2026 | 00:04

Խաղաղություն մեր և կյանք, որ առաքվեցիր Հայր Աստծուց, Միածին Որդի Աստծո, Տե՛ր մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս,
Տուր մեզ Քո խաղաղությունը, որ շնորհեցիր Քո Սուրբ առաքյալներին` փչելով նրանց մեջ Քո կենդանացուցիչ և ամենազոր Սուրբ Հոգին։
Որպեսզի և մենք խաղաղվելով ամեն տեսակ աշխարհիկ փորձություններից, աստվածային շնորհներիդ տաճար և բնակարան դառնանք և գոհանալով փառավորենք Քեզ, Քրիստոս Աստված մեր,
Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3105

Մեկնաբանություններ