Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ես կրնայի աւելին ընել». «Նեմեսիսի» անհայտ նվիրյալը՝ Ահարոն Սաչագլյան

«Ես կրնայի աւելին ընել». «Նեմեսիսի» անհայտ նվիրյալը՝ Ահարոն Սաչագլյան
21.11.2026 | 12:25

Ահարոն Սաչագլյանը «Նեմեսիսի» («Հատուկ գործ») դրամահայթայթման և դրամաբաշխման պատասխանատուն էր։ Զենքի ձեռքբերման, հանդերձավորման, լոգիստիկայի համար անհրաժեշտ փողի հավաքումը դրված էր նրա վրա։ Ինքը՝ Սաչագլյանը, սակայն, կենդանության օրոք երբեք չբացահայտեց իր առաքելությունը։ Դրա մասին հայտնի դարձավ նրա մահվանից միայն 26 տարի անց։
«Ես կրնայի աւելին ընել»,– հոգին Աստծուն ավանդելուց առաջ սրանք են եղել Սաչագլյանի՝ կնոջն ուղղված վերջին խոսքերը։ Այսօր յուրաքանչյուր պատասխանատու հայ պարտավոր է մտածել, թե արդյոք կարող է ավելին անել հայրենիքի և ազգի ազատության համար, որ չի անում։ Հաղթական ճեղքումները միշտ ծնվում են ստատուս քվոյի սահմաններից անդին մտածելու և «աւելին ընելու» պատրաստակամությունից։
Իսկ Ահարոն Սաչագլյանը հանգչում է աշխարհիս հեռու մի անկյունում՝ Սիրակուզ քաղաքի Օքվուդ գերեզմանատան Մորնինգսայդ տեղամասում՝ հարևանությամբ դեռ համիդյան զուլումից փախած և այս վայրերում ապաստանած շատ ու շատ այլ հայերի…

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ