Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թույլի ապրելու միակ շանսը իրատեսորեն իրականության հետ հաշվի նստելն է

Թույլի ապրելու միակ շանսը իրատեսորեն իրականության հետ հաշվի նստելն է
04.03.2025 | 10:29

Թույլերի ամենաթույլ կողմը նրանց էմոցիաների ու կանխակալ կարծիքների իշխելն է իրենց գիտակցության վրա, որն էլ նրանց դարձնում է անիրատես և ստիպում է տեսնել միայն այն, ինչ ուզում են տեսնել:

Նրանց մի մասն էլ, կարողանալով հասնել այն գիտակցության, որ աշխարհոմ ամեն ինչ որոշում են ուժն ու այն էֆեկտիվորեն կառավարելը, իրենց սուբյեկտիվ քմահաճույքով ուժերը բաժանում են լավ ու վատի:

Քանի որ քմահաճույքի այլընտրանքը օբյեկտիվորեն ինչ-որ բան անելն է, ապա նրանք նաև մերժում են օբյեկտիվ իրականությունը, քանի որ այն իրենց սուբյեկտիվ աշխարհընկալմանը չի համապատասխանում:

Մյուս կողմից էլ, քանի որ թույլի ապրելու միակ շանսը իրատեսորեն իրականության հետ հաշվի նստելն է, ինչքան էլ այն անցանկալի լինի, ապա թույլերի սուբյեկտիվ պահվածքը առաջին հերթին խփում է հենց իրենց:

Ու դրա հետ էլ մարդիկ զարմանում ու հարցնում են, թե ինչպե՞ս կարող են մարդիկ ու մի ամբողջ ժողովուրդ իրենք իրենց վնաս տվող բաներ անել:

Շատ պարզ՝ թույլ լինելով ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև մտավորապես և, որպես հետևանք, կառավարվելով իրենց նման թույլերով ու նաև որևէ շանսից զրկելով հատուկենտ ուժեղներին, ինչպես նաև նույնիսկ ուժեղության իմիտացիա անողներին՝ «շառից հեռու» սկզբունքով:

Իսկ, ինչպես հայտնի է, թույլերի ղեկավարած գործն էլ երբեք հաջողություն չի ունենում:

Մեր վիճակում ամենակարևորը թույլերի կենսափիլիսոփայությունից խուսափելն է և սրա-նրա նկատմամբ մանկական ատելությամբ կամ սիրով չղեկավարվելն է:

Բայց, մյուս կողմից էլ, եթե թույլերը այդպիսին չլինեին, ապա ուժեղների գործը շատ կդժվարանար:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3676

Մեկնաբանություններ