«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Վլադ Ասատրյանը միաձայն վերընտրվեց ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վլադ Ասատրյանը միաձայն վերընտրվեց ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
17.09.2020 | 21:23

«Կամուրջշին» ընկերության նախագահ Վլադ Ասատրյանը միաձայն վերընտրվեց ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ։


Հիմք ընդունելով 2020-ի օգօստօսի 7-ի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի կազմը հաստատելու մասին» կառավարության որոշումը՝ սեպտեմբերի 17-ին համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձունների խորհդրի 2020-2021 ուսումնական տարվա անդրանիկ նիստը։ ՃՇՀԱՀ-ի ուսանողական խորհրդի առաջարկով հոգաբարձունների խորհրդի քարտուղար ընտրվեց համալսարանի մագիստրատուրաի 2-րդ կուրսի ուսանող Խաչիկ Խաչատրյանը։ ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եզիազար Վարդանյանը շնորհավորելով հոգաբարձունների խորհրդի նախագահին վերընտրվելու առթիվ և ողջունելով խորհրդի անդամներին ներկայացրեց իրականացված աշխատանքները, ընդգծելով․«Արտակարգ դրության պայմաններում մենք կարողացանք պատշաճ մակարդակով իրականացնել ուսումնական գործընթացը՝ ի պատիվ մեր պրոֆեսորադասախոսական կազմին»։ Անդրադառնալով համալսարանի ֆինանսական հատվածին Եղիազար Վարդանյանը տեղեկացրեց, որ ֆինանսական վիճակը կայուն է։ Անդրադառնալով այս տարվա ընդունելություններին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ անցած տարվա համեմատ այս տարի աճ է գրանցվել։


ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան

Դիտվել է՝ 112388

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ