«Եթե եվրոպական ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Ռուսաստանը մտադրություն չունի ֆինանսապես աջակցելու այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, քանի որ ԵՄ-ը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ: Մենք իսկապե՞ս փող ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։               
 

Ով ասում է, որ արցախցին չի կռվել, նա սրբապղծությամբ է զբաղվում

Ով ասում է, որ արցախցին չի կռվել, նա սրբապղծությամբ է զբաղվում
30.08.2024 | 11:02

ՈՒղիղ 11 ամիս է, ինչ դուրս եմ եկել Արցախից։ Այդ ընթացքում ինձ թույլ չեմ տվել վերապրել կատարվածը։ Հիշողությունների մեջ չեմ մտել։ Նույնիսկ Արցախի լուսանկարները չեմ նայել առ այս պահը։ Ենթագիտակցաբար ինձ պաշտպանել եմ խելացնոր լինելուց։

Չնայած դրան, այսօր մի երկու կարևորագույն բան կարձանագրեմ, որ ճշմարտությունը դրոշմվի ու հիշվի մեր բոլորիս մեջ։

2023-ի սեպտեմբերի 19-ից 20-ը արցախցի դիրքապահը մահ ու կենացի կռիվ է տվել, որ Արցախը ապրի, որ արցախցին Արցախում ապրի։ Եղել են դեպքեր, որ դիրքի տղաների 70 %-ը զոհվել է մյուս 30-ը' վիրավորվել մարտական դիրքում։ Տարբեր' ոչ պաշտոնական, բայց խիստ հավաստի տեղեկությունների համաձայն, թշնամին 5-6 անգամ շատ զոհ է տվել այդ մեկ օրվա ընթացքում։ Դա եղել է շատ լավ կազմակերպված, այսպես կոչված միջազգային հանրության դաբրոն ստացած ահաբեկչական գործողություն' ցեղասպանություն իրագործելու նպատակով։ Որպես նախկին զինվորական, շատ լավ եմ պատկերացնում ուժերի հարաբերակցությունը։ ՈՒժերի հարաբերակցությունը եղել է 1-10, 1-15 և ավելի ծանր' մեզ համար։

Ով ասում է, որ արցախցին չի կռվել, նա սրբապղծությամբ է զբաղվում։ Այս գաղափարը գեներացվում է անհայրենիք, մտածողությունից զուրկ ոչ հայերի կողմից' հայերիս մեջ թշնամանք ու ատելություն սերմանելու նպատակով։ Արցախցին մարտի դաշտում կյանքը զոհել է 110 հազարից ավելի հայրենակցի կյանք նվիրելու գիտակցումով։ Սա է միակ ճշմարտությունը։ Փառք տղաներին։ Խոնարհումս' մեկ առ մեկ

Վահրամ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7782

Մեկնաբանություններ