Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։               
 

Էլ ի՞նչ տա, որ հասկանաք՝ էս մարդուն չի կարելի թողնել իշխանության

Էլ ի՞նչ տա, որ հասկանաք՝ էս մարդուն չի կարելի թողնել իշխանության
05.05.2026 | 11:13

Գնալով համոզվում եմ, որ Նիկոլը հայրենասեր մարդ է։

Նա ամեն ինչ անում է, որ հասկացնի, ա՛յ ժողովուրդ, ինձ չընտրեք հանկարծ։ Ախր էլ ինչ ստորություն անեմ, որ դուք հասկանաք։

Գուցե էդ իրեն շրջապատողները ոչ թե թիկնապահներ են, այլ ահաբեկիչներ։

Նկարչիստ տղան գուցե ոչ թե փախած է, այլ պատանդ է վերցված, որ էս մարդուց ինչ ուզեն` տա։

Արցախը տվեց, Ջերմուկը տվեց, Վսյլդբերիսը տվեց, ցեղասպանությունից հրաժարվեց, Արարատից հրաժարվեց։

Վերցրածն էլ միայն 8 միլիարդ պարտքն է։

Իսկապես, ո՞րն է սահմանը։

Էլ ի՞նչ տա, որ հասկանաք՝ էս մարդուն չի կարելի թողնել իշխանության։

Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4035

Մեկնաբանություններ