Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Սանահին

Սանահին
19.09.2026 | 13:09
Լռությունը։
Եթե Տաթևը ուժ է, Սանահինը իմաստություն է։
Նա Լոռվա անտառների մեջ է՝ մամռոտ, խոնավ, համեստ։
Չի գոռում։ Շշնջում է։
Տաթևն ասում է՝ բարձրացիր։
Սանահինն ասում է՝ խորացիր։
Սանահինում քարը սովորել է լռել։ Լույսն այնտեղ շատ չէ՝ ուղիղ այնքան է, որ տեսնես դիմացինիդ աչքերը։
Գուցե ճարտարապետն այդպես է ուզել։ Որովհետև հասկացել է, որ Աստված աղմուկի մեջ չէ, այլ չափի։
Այնտեղ սյուների վրա դեռ կան փոքրիկ խաչեր՝ քաշված այն մարդկանց ձեռքով, որոնք այստեղ սովորել են հարյուրավոր տարիներ առաջ։
Մի երիտասարդ, որ գուցե դասից ձանձրացել էր, մի փոքրիկ խաչ է քաշել քարին։ Եվ ահա՝ նրա այդ փոքրիկ պահը դարձել է հավերժություն։
Ահա սա է կենդանի լինելը։
Մեր հնություններն անկենդան չեն։ Մենք ենք նրանց անկենդան նայում, երբ միայն տարեթվեր ենք տեսնում։
Իսկ պետք է տեսնել ձեռքը։
Այն ձեռքը, որ քարը քարի վրա է դրել։
Նույն ձեռքը, որը քո մայրն է ունեցել, քո պապը։
Գնացեք։ Տեսեք։ Տարեք ձեր երեխաներին։
Թող դնեն իրենց ափը սառը քարին։
Քարը սառն է, բայց տակը տաք է։
Հարյուրավոր ձեռքերի տաքությունն է, որ սպասում է իրենց ձեռքին։
Որ շարունակվի։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 5624

Մեկնաբանություններ