-
09.12.2013|
16:12
Մայրաքաղաքը զարդարվում է Ամանորին ընդառաջ:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են տոնածառեր, որոնք զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով։ Իսկ Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը բարձրությամբ ու գեղեցկությամբ չի զիջելու նախորդ տարվա մայր տոնածառին։
-
09.12.2013|
15:46
Դեկտեմբերի 9-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «Դասավանդում են բրյուսովականները» խորագրով անգլերենի անվճար ուսուցման եռամսյա ծրագիրը։
-
09.12.2013|
15:29
Եգիպտոսի ոստիկանությունը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի քրոջ արձանը, որը գողացվել էր Մալավիի թանգարանից օգոստոսին անկարգությունների ընթացքում, երբ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հարձակումներ էին գործում թանգարանների, քրիստոնեական տաճարների և ոստիկանական բաժանմունքների վրա:
-
09.12.2013|
15:27
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել.
-
09.12.2013|
15:21
Կեսգիշերին ՈՒկրաինայի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ այսօր որոշիչ օր է երկրի համար՝ ցուցարարներին կոչ անելով չհեռանալ Անկախության հրապարակից: Եվրամայդանն ընդլայնել է սահմանները, վրանների թիվն ավելացել է, ցուցարարները բարիկադներ են կառուցել: Երեկ երեկոյան ընդդիմադիրները մեծ ոգևորությամբ և բացականչությունների ներքո տապալեցին Կիևի Շևչենկոյի բուլվար կենտրոնական պողոտայում 1946 թվականին տեղադրված Լենինի գրանիտե արձանը:
-
09.12.2013|
15:20
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 09.30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
-
09.12.2013|
15:19
ՀԱՀ նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը կմնասնակցեն 60 երկրների ղեկավարներ, նրանց թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ և ԱՄՆ-ի երկու նախորդ նախագահները, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին պահին հրաժարվել է Յոհանեսբուրգ մեկնելուց, որովհետև հրաժեշտի այցը 2 միլիոն դոլար է պահանջել:
-
09.12.2013|
12:52
«Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ տարբեր խնդիրների լուծման համար իրենք փորձելու են գտնել լուծման արդյունավետ մեխանիզմներ, քանի որ յուրաքանչյուր պարտություն ավելի է խորացնում հանրության հիասթափությունը:
-
09.12.2013|
12:21
Այս շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կընթանան ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կընդունվի բանաձև: Մինչ այդ իրավիճակը մնում է լարված: Ընդդիմությունը որոշել է շրջափակել բոլոր վարչական շենքերը: Երեկ մեկուկես միլիոնից ավելի մարդ է մասնակցել «Եվրահեղափոխության» երթին: Կիև են գնում երկրի տարբեր շրջաններից, Մայդանը վերածվել է մի փոքրիկ քաղաքի, որտեղ և քնում են, և ուտում, և հեղափոխություն անում:
-
09.12.2013|
00:23
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 11:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: