ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ընթերցողները կռահեցին նախագահի մտադրությունը

Ընթերցողները կռահեցին նախագահի մտադրությունը
02.06.2012 | 08:59

Մայիսի 17-ից հունիսի 2-ը մեր կայքի անցկացրած «Ո՞վ կլինի նոր վարչապետը» հարցման 168 մասնակիցների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

. Տիգրան Սարգսյան-110 ձայն (65.48%)

. Հովիկ Աբրահամյան-8 ձայն (4.76%)

. Կարեն Կարապետյան -17 ձայն (10.12%)

. Ռոբերտ Քոչարյան- 9 ձայն (5.36%)

. նշվածներից ոչ մեկը -24 ձայն (14.29%)

Փաստորեն, նախագահի վերջնական որոշումը միանգամայն կանխատեսելի էր:

Անի ՄԱՐԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 13486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ