Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ձերբակալվել է ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետը

Ձերբակալվել է ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետը
14.06.2012 | 10:11

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին, ով կասկածվում է շահադիտական նպատակներով սպանություն նախապատրաստելու փորձի մեջ: Այսօր կեսօրից հետո էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած այս լուրը չեն հերքել Ազգային անվտանգության ծառայությանը մերձ աղբյուրները, փոխարենը, ապատեղեկատվություն են որակել սոցիալական ցանցերով շրջանառության մեջ դրված մեկ այլ լուր, համաձայն որի, այսօր ձերբակալվել է նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ