Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
26.06.2012 | 12:42

...թե Վարդան Օսկանյանը շատ ծանր է տանում այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն իրեն պաշտպանելու մասին հայտարարություն չի անում, այլ կիսատ-պռատ ինչ-որ մտքեր է հայտնում: Օսկանյանը լուրջ կասկած ունի, թե ինչ-որ պահի, եթե անհրաժեշտ լինի, ԲՀԿ-ն կարող է և իրեն փուռը տալ: Այդ է պատճառը, որ նրա հետևից, Սանչո Պանսայի հանգով, շրջում է երկրորդ նախագահի հաջորդ ուրվականը` Գուրգեն Արսենյանը, որ ԲՀԿ-ում հասկանան, որ Օսկանյանը մենակ չէ և ունի այնպիսի զորեղ պաշտպան, ինչպիսին Արսենյանն է` Դուլսինեային չհաշված:

Դիտվել է՝ 3012

Մեկնաբանություններ