Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիգերիայի քրիստոնեական գյուղերում 37 մարդ է սպանվել

Նիգերիայի քրիստոնեական գյուղերում 37 մարդ է սպանվել
08.07.2012 | 19:42

Ինչպես հաղորդում են Նիգերիայի զինվորականները, Ջոս քաղաքի մերձակայքում գտնվող քրիստոնեական գյուղերի վրա հարձակումներից 37 մարդ է զոհվել։ Զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ զինվորականները մի քանի ժամ շարունակ փորձում էին հետ մղել հարձակումները։ Նիգերիայի քրիստոնեական համայնքը հաստատել է, որ հարձակման է ենթարկվել 13 գյուղ։

Նիգերիայում կրոնական հողի վրա միջհամայնքային բախումները շարունակվում են արդեն մի քանի տարի։

Դիտվել է՝ 1922

Մեկնաբանություններ