Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ալժիրը նոր վարչապետ ունի

Ալժիրը նոր վարչապետ ունի
04.09.2012 | 11:54

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան դադարեցրել է երկրի վարչապետ Ահմեդ ՈՒյահիյայի լիազորությունները և նրա փոխարեն կառավարության ղեկավար է նշանակել Աբդելմալեկ Սելալյային, որը մինչ այդ ջրային ռեսուրսների նախարարի պաշտոնակատարն էր։
Առաջիկայում նորանշանակ վարչապետը կհրապարակի կառավարության նոր կազմը։ Կառավարության նորանշանակ ղեկավարը երկար տարիներ պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում։ Բացի այդ, նա 2004 թվականին գլխավորել է գործող նախագահի նախընտրական արշավը:

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ