Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հիմնանորոգվում է Այրիվանքը

Հիմնանորոգվում է Այրիվանքը
06.09.2012 | 11:38

Մեկուկես ամիս է, ինչ սկսվել են Գեղարքունիքի մարզի պատմաճարտարապետական մեծարժեք կոթողներից մեկի` իններորդ դարի կառույց Այրիվանքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են Գավառ քաղաքի բնակիչ Ռուբիկ Սինանյանի բարերարությամբ:

Ըստ մարզպետարանի տեղեկության, հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլով իրականացվում են վանական համալիրի տանիքի նորոգման, խոտածածկույթի մաքրման աշխատանքներ: Հիմնանորոգման մյուս մասով կկատարվի Այրիվանքի խորանի և Սուրբ սեղանի նորոգումը: Հետագայում կնորացվեն վանական համալիրներ տանող աստիճանները, կկառուցվի հիմնապատ:
Նշենք, որ հիմնանորոգման աշխատանքները նախագծվել և կատարվում են վերականգնող ճարտարապետ Հրաչ Գասպարյանի գլխավորությամբ: Վերջինիս նախագծով իրականացվել են նաև Նորավանքի, Հովհանավանքի և վանական այլ համալիրների վերականգնման աշխատանքները:
Պատմական աղբյուրների վկայությամբ, Այրիվանքը կառուցվել է Մարիամ իշխանուհու օրոք` 9-րդ դարի վերջին: Վանքի գմբեթը կառուցումից հետո վերանորոգվել է 1911 թվականին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ