Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ոչնչացվել են «Նառար» ընկերության անորակ տակդիրները

Ոչնչացվել են «Նառար» ընկերության անորակ տակդիրները
01.10.2012 | 14:45

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության կողմից սեպտեմբերի 30-ին ոչնչացվել է «Նառար» ընկերության կողմից վաճառվող մանկական անորակ տակդիրների 63 խմբաքանակ: Փաթեթների ժամկետանց լինելը պարզվել է լաբորատոր վերստուգման արդյունքում:

Ըստ տեղեկության, վերոնշյալ օրինախախտման համար «Նառարը» ենթարկվել է վարչական տույժի, ըստ որի` ընկերությունից կգանձվի նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով գումար:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ