Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
05.10.2012 | 12:58

...թե Վարդան Օսկանյանի «գործը» միայն հայաստանյան ներքաղաքական դաշտի խնդիրը չէ: Ասում են, անձեռնմխելիությունից զրկված այս դիվանագետը դրսի բոլոր խողովակներն աշխատեցնում է, որպեսզի իր պաշտպանությամբ հանդես գան: Ավելին, բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանում Արևմուտքի շահերով են զբաղված, այսօր փորձում են Օսկանյանին ներկայացնել որպես քաղաքական հայացքների համար հետապնդվող գործչի, որին գործող իշխանությունները իբր ուզում են չեզոքացնել:

Դիտվել է՝ 2859

Մեկնաբանություններ