Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կահիրեում նորից իշխանափոխություն են պահանջում

Կահիրեում նորից իշխանափոխություն են պահանջում
13.10.2012 | 12:46

Ավելի քան 120 մարդ է տուժել այս ուրբաթ Կահիրեի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններից։ Այդ մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։ Բժիշկների տվյալներով՝ հիվանդանոցներ են ընդունվել հրազենային վնասվածքներ ստացած տասնյակ տուժածներ։
Բախումները սկսվել են աղոթքից հետո նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Կահիրեի կենտրոնում տեղի ունեցածը հիշեցրել է 2011թ. հունվար-փետրվար ամիսները, երբ եգիպտացիները պահանջում էին Մուբարակի հրաժարականը։ Հունիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ եգիպտացիները հանդես են գալիս ներկա իշխանությունները տապալելու կոչերով։ Մուրսիի հակառակորդները գոհ չեն նրա աշխատանքից՝ նշելով, որ վերջինս տապալել է 100-օրյա կառավարումը։

Դիտվել է՝ 2786

Մեկնաբանություններ