Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շակիրան եռագույնն է բարձրացրել Բաքվում

Շակիրան եռագույնն է բարձրացրել Բաքվում
15.10.2012 | 18:15

Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան Բաքվում ունեցած ելույթի ժամանակ բեմում ձեռքին ունեցել է իր հայրենիքի` Կոլումբիայի դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն այն մի պահ գլխիվայր է բարձրացրել` հանդիսատեսին և Ադրբեջանի ղեկավարությանը ցույց տալով հայկական եռագույնը:

Այսպիսով, «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման վայրում` Crystal Hall-ում, չար թե բարի պատահականությամբ, ծածանվել է հայկական դրոշը:

Դիտվել է՝ 3849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ