Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՄԱԿ-ը զգուշացնում է Սիրիայում արտասահմանցի գրոհայինների վտանգի մասին

ՄԱԿ-ը զգուշացնում է Սիրիայում արտասահմանցի գրոհայինների վտանգի մասին
17.10.2012 | 11:26

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախումբը նախազգուշացրել է, որ Սիրիայի տարածքում գտնվում են հարյուրավոր իսլամիստ գրոհայիններ, որոնք պատրաստ են էլ ավելի թեժացնել հակամարտությունն այս երկրում։
Ինչպես հայտնել է հանձնախմբի նախագահ Պաուլո Պինեյրոն, իսլամիստ արմատականների ներկայությունը մեծ վտանգ է ներկայացնում։ Ընդ որում, արտասահմանցի գրոհայինների թիվը Սիրիայում աստիճանաբար աճում է։

Դիտվել է՝ 2854

Մեկնաբանություններ