Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սիրիայի ընդդիմադիրները սկսել են ռազմական օդանավակայանի գրոհը

Սիրիայի ընդդիմադիրները սկսել են ռազմական օդանավակայանի գրոհը
03.11.2012 | 14:06

Սիրիացի ապստամբները հայտարարել են Հալեպի հարավ-արևմուտքում գտնվող Թաֆթանազեում ռազմական օդանավակայանի գրավման օպերացիայի մեկնարկի մասին։
Հարձակմանը ներգրավված է զինված գրոհայինների 5 ստորաբաժանում, այդ մասին հայտնել է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից մեկն իր տեսաելույթում։ Որոշ տվյալներով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներն արդեն իսկ գրավել են այդ շրջանի հիմնական ճանապարհները։ Եթե գրոհայինները գրավեն ռազմաօդային բազան, դա հնարավորություն կտա նրանց վերահսկել Հալեպի և Դամասկոսի միջև տարածքը։

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ